ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսի դեմ պայքարող Դիլիջանի ԲԿ-ն վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված Դիլիջանի բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Սույն թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 բուժառու»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում են բուժկենտրոնից, Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին, կվերսկսվեն Էրեբունի և Նաիրի բժշկական կենտրոնների մասնագետների այցերը:

Back to top button