ԿարևորՀասարակություն

Քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության և կառուցապատման նպատակով մրցույթների առժամանակ կասեցման հարցը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ գլխավորում էր Շրջակա միջավայրի նախարարը, որպես հանձնաժողովի նախագահ։

Վարձակալության և կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացված 5 հողակտորներից հանձնաժողովը հաստատել է միայն 1 հողամասի փաթեթը։Նախարար Ռոմանոս Պետրոսյանի առաջարկով և հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ՝ հաստատվել է «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամաս» մասնաճյուղի ռեկրեացիոն գոտում 1,9 հա հողամասը վարձակալության իրավունքով, բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով մրցույթի ներկայացնելու մասին փաթեթը։

Կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու մասին մյուս նախագծերը հանձնաժողովի կողմից չեն հաստատվել։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանի առաջարկով հանձնաժողովի նիստին քննարկվել է բնության պահպանվող հատուկ տարածքներում հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների անցկացման առժամանակ կասեցման հարցը, քանի դեռ չեն վերանայվել ու մշակվել գործուն ընթացակարգեր՝ պայմանավորված բնապահպանական, քաղաքաշինական և այլ առանցքային գործոններով։

📌 Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի ունեցավ Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը…

Gepostet von ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia am Dienstag, 4. August 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close