ԿարևորՍպորտ

Իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Իկեր Կասիլիասն ավարտում է կարիերան

Իսպանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

39-ամյա Կասիլիասը 2019 թ-ի ապրիլից խաղադաշտ դուրս չի եկել: Կարիերայի ընթացքում լեգենդար դարպասապահը 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ՝ ՉԼ-ի գավաթակիր, 2-ական անգամ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր ու Եվրոպայի առաջնության հաղթող, մեկ անգամ՝ Աշխարհի չեմպիոն:

«Կարևոր է այն ճանապահը, որով դու գնում ես և մարդիկ, ովքեր քեզ շրջապատում են, այլ ոչ թե նպատակակետը, դեպի որտեղ շարժվում ես: Կարծում եմ, որ առանց վարանելու կարող եմ ասել, որ սա այն ճանապարհն ու վերջնակետն էր, որին երազում էի հասնել»,-գրել է Կասիլիասը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close