ԿարևորՀասարակություն

Արցախի բուհերում կրթությունը դառնում է անվճար

Սեպտեմբերի 1-ից արցախյան բուհեր ընդունված ուսանողները կսովորեն անվճար: Արցախի կառավարությունը  փոփոխություններ է կատարել պետական բյուջեի մասին օրենքում և դրանում ներառել նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական խոստումներից մի քանիսը՝ այդ թվում նաև անվճար կրթության մասին:

Արցախի 2020 թվականի պետական բյուջեն նախատեսվել էր հավելուրդով, այն մեծ չէր՝ 108 մլնից մի քիչ ավելի, բայց  այժմ կառավարությունն առաջարկում է նոր բյուջե`  8.5  միլիարդ դրամ  պակասուրդով: Հիմնականում պակասուրդի հաշվին ավելացվելու են պետական բյուջեի ծախսերը։

Դրանց մի մասը կուղղվի կրթության ոլորտ: Նախընտրական շրջանում խոստացված անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության համար կառավարությունը  կրթության պետական ֆինանսավորումը նախատեսում է ավելացնել  200 միլիոն դրամով: Ուսման վարձի փոխհատուցման ծրագրից կօգտվեն   արցախյան պետհավատարմագրված  բուհերի բակալավրիատի բոլոր կուրսերի ուսանողները:

Ինչպես է  կրթական համակարգն արձագանքել այս որոշմանը: Մտահոգությունը, թե անվճար կրթության հնարավորությունը  ուսանողի սովորելու մոտիվացիան է թուլացնելու, ամենամեծ բուհում՝ Արցախի պետական համալսարանում չեն կիսում:

2020-2021 ուսումնական տարում Արցախի բուհեր է ընդունվել  511 ուսանող: Այս օրերին Արցախի կրթության գիտության և մշակույթի նախարարությունում կարգ են մշակում, որի համաձայն էլ  կատարվելու է ուսման վարձի սուբսիադավորումը, ասում է փոխնախարար  Հասմիկ Մինասյանը:

Պետական սուբսիդայից օգտվելու են ոչ միայն բուհերի առաջին կուրսեցիները, ինչպես հայտարարվում էր նախապես:

Իսկ ահա ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողները ծրագրից օգտվելու են մասնակի:  Անվճար ուսման հնարավորություն կունենան միայն այն ուսանողները, որոնց ընտրած մասնագիտությունները Արցախի բուհերի կողմից առաջարկվող ցանկում չկան: 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close