ԿարևորՀասարակություն

Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա հայտնել է, որ երկար բանակցություններից հետո է կայացվել այս որոշումը։ Ըստ քաղաքապետի՝ դա ամենաճիշտ տարբերակն է, որով պետությունն ամենաշատը կշահի:

«Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է պետության կողմից։ Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Այս պահին մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները, որտեղ մասնակիցը պետք է առաջարկի տեխնիկական բնութագիր, նաև դրա հիման վրա երկրորդ փուլով տա իր նախագիծը։ Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը»,-նշել է Մարությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close