ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Վիրուսը ոչ թե ալիքային, այլ դանդաղ ու լուռ է տարածվում

Թվերը նվազում են, բայց խորը համաճարակաբանական վերլուծության կարիք կա, «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, համաճարակաբան Արման Բադալյանը։  

Նա դժվարանում է վերլուծություն անել, քանի որ անգամ նվազ թվերի կառուցվածքին չի տիրապետում։

 «Պարզ չէ պասիվ թե ակտիվ համաճարակաբանական պատկեր է։ Այսինքն` դիմողների հիման վրա՞ են թեստավորվել, թե՞ աոռղջապահական համակարգի  նախաձեռնությամբ են գտնում վարակակիրներին»։

Վարակաբանը դեռ վաղ է համարում ուրախանալ եւ ասել, համաճարակը մարում է։ Միշտ պատրաստ պետք է լինել, որ զսպենք ալիքը` ասում է։

«Կարծիքներից մեկն այն է, որ փոքր ալիքներ կլինեն և, ինձ թվում է, այդ տարբերակն  է գործում։ Կարծում եմ դանդաղ լուռ տարածում է գնում»։

Համաճարակաբանի կարծիքով` պատվաստանյութի ստեղծման համար 3-ից 5 տարի է պետք,  բայց այս արագացված տեմպերով աշխատանքի դեպքում գուցե 1-2 տարի պահանջվի։ Անգամ չի բացառում, որ մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի պատվաստանյութն արդեն պատրաստ կլինի։

Back to top button