Հաջողության նոտա

Եթե կա նպատակ ոչինչ չի կարող խանգարել ինձ․ կենսաբ․ գիտ․ թեկնածու Արևիկ Վարդանյան․ «Հաջողության նոտա»

Դպրոցում նա հավասարապես սիրել և պարտաճանաչությամբ սովորել է բոլոր առարկաները, սակայն, ի սկզբանե գիտեր, որ ընտրելու է կենսաբանությունը:

Մասնագիտությամբ բույսերի բժիշկ է՝ ֆիտոպաթոլոգ: 3-րդ կուրսում, երբ արդեն գրում էր բակալավրի թեզը, սկսել է աշխատել ՀՀ ԳԱԱ Աբովյանի Միկրոբիոլոգիայի և Մանրէների ավանդադրման կենտրոնում, որտեղից էլ սկսվել է գիտական գործունեությունը:

Նա հեղինակ ու համահեղինակ է 30 գիտական հոդվածի և մեկ գրքի գլխի: Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների, մի շարք միջազգային մանրէաբանական ընկերությունների անդամ է, ինչպես նաև ստացել է «Գերազանցության» վկայագիր Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ «Հորիզոն 2020»-ի շրջանակներում ներկայացված BioTecReM ծրագրի համար:

Back to top button