ԿարևորՀասարակություն

Հայաստանը միանում է եզդի համայնքին՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։

Իբրև ցեղասպանություն վերպրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»։

Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգում 2014թ. օգոստոսից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն, որի արդյունքում սպանվել է 20,000 եզդի, իսկ ավելի քան 600,000 եզդիներ տեղահանվել են: 

Back to top button