ԿարևորՀասարակություն

Յաֆֆայի հայկական եկեղեցու առջև ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել. Ալեքսանդր Լապշին

Իսրայելում ադրբեջանական համայնքն օգոստոսի 9-ին Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու առջև հանրահավաք է մտադիր անցկացնել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ակեքսանդր Լապշինը` հրապարակելով լուսանկար:

«Երբ ակցիայի վայրը ընտրված չէ քաղաքի կենտրոնը, ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, սա սադրանքի ուղի է իրենից ներկայացնում: Ստացվում է, որ մահմեդական ադրբեջանցիները ցույց են իրականացնում հայկական եկեղեցու դեմ, որին ի պաշտպանություն դուրս կգան քրիստոնյաները: Բարիկադների երկու կողմերում էլ տաք գլուխներ կան, դեռ մի բան էլ Բաքվից են դրդում: Կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Չի կարելի դիպչել կրոնին, եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգերը չի կարելի հարաբերություններ պարզելու և սադրանքի վայրեր սարքել»,-գրում է նա: 

Նա հայ համայնքին խորհուրդ է տալիս դիմել երկրի ոստիկանություն՝ խնդրելով արգելել ցույցը հայկական եկեղեցու դիմաց` կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնություններից խուսափելու համար: 

Լապշինն իսրայելահայերին խորհուրդ է տալիս նաև հոգեպես պատրաստվել վանդալական արարքներին, եկեղեցիները սվաստիկաներով ներկելու փորձերին: Չի բացառում նաև հարձակումները համայնքի ակտիվիստների վրա: 

АЛИЕВ, РУКИ ПРОЧЬ ОТ ЦЕРКВИВот такие приглашения на провокацию 09.08.2020 перед армянской церковью в Тель-Авиве-Яффо…

Gepostet von Alexander Lapshin am Samstag, 1. August 2020

 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close