ԿարևորՀասարակություն

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։

Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։

E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։ Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում http://e-school.am/lessons։

Առաջին շաբաթվա /օգոստոսի 3-8-ը/ դասացուցակը.

Երկրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը — օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ինՄայրենի – օգոստոսի 5-ին՝ ժամը 16։00-ին Մաթեմատիկա — օգոստոսի 5-ին՝ ժամը 17։00-ին

Երրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը — օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ինՄայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 16։00-ինՄաթեմատիկա – օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ին

Չորրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը — օգոստոսի 7-ին՝ ժամը 13։00-ինՄայրենի – օգոստոսի 8-ին՝ ժամը 16։00-ինՄաթեմատիկա — օգոստոսի 8-ին՝ ժամը 17։00-ին

Հինգերորդ դասարան
Մաթեմատիկա — օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին Բնագիտություն — օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին Մայրենի — օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Վեցերորդ դասարան
Մաթեմատիկա — օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ինԲնագիտություն — օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին Աշխարհագրություն — օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Յոթերորդ դասարան
Քիմիա — օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ինՖիզիկա — օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին Կենսաբանություն — օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին Աշխարհագրություն — օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-ին

Ութերորդ դասարան
Կենսաբանություն — օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին Ֆիզիկա — օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին Քիմիա — օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ինՀայոց լեզու — օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին Հայ գրականություն — օգոստոսի 6-ին՝ ժամը 13։00-ին Աշխարհագրություն — օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին Համաշխարհային պատմություն — օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին։

Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ամառային դասընթացների առաջին շաբաթվա դասացուցակը և սովորողների մասնակցության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ Մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց ենթակայությամբ գործող դպրոցներում ապահովել հեռավար դասերը լրացնելու գործընթացը։ Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին։

👩‍🏫❗️Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը‼️ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական…

Gepostet von ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն am Samstag, 1. August 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close