ԿարևորՄշակույթ

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը՝ Netflix-ի ֆիլմադարանում

Օգոստոսի 8-ից  «Խոստումը» ֆիլմը կդառնա ավելի հասանելի: Հայոց ցեղասպանության մասին պատմական այս դրաման կհայտնվի  Netflix-ի ֆիլմադարանում, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին: Ֆիլմը ցուցադրվել է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ:

#SaveTheDate — The Promise Coming to Netflix on August 8th: At long last, The Promise, the blockbuster Armenian…

Gepostet von ANCA am Samstag, 1. August 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close