ԿարևորՀասարակություն

Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել կիպրացի գործընկերներին ադրբերջանական ագրեսիան դատապարտելու համար

Կիպրոսի Հանրապետության նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին։

Ողջույնի իր խոսքում ՀՀ կառավարության անունից հանձնակատարը նախևառաջ շնորհակալություն է հայտնել կիպրացի գործընկերներին ադրբերջանական ագրեսիային և ռազմական գործողություններին համապատասխան գնահատական տալու, այն դատապարտելու և հայ ժողովրդի կողքին կանգնելու համար:

Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել նաև գրասենյակի գործունեությանը և ներկայացրել մեկամյա աշխատանքի արդյունքները: Հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը երկու պետությունների սփյուռքների միջև կամուրջներն ամրացնելու ուղղությամբ:

[ARM] 🇦🇲🇨🇾 Կիպրոսի Հանրապետության նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով Գլխավոր…

Gepostet von Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office am Samstag, 1. August 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close