ԿարևորՀասարակություն

Արի ՉկաLOVEկա. Չկալովկան կարող է գրավել մայրաքաղաքի զբոսաշրջիկներին

«Հայ գյուղ» սոցիալական ձեռնարկության տնօրեն Ստելլա Սարուխանյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզի Չկալովկայի համայնքապետարանի հետ համագործակցությամբ Չկակովկա են այցելել մայրաքաղաքի մի խումբ կամավորներ եւ զբոսաշրջիկներ` բացահայտելու Չկալովկայի զբոսաշրջային եւ արտադրական գրավչությունները։

Կամավորներին են միացել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ղեկավար Տրդատ Սարգսյանը, Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը։

Կամավորներն այցելել են գյուղի տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները, զրուցել են համայնքի բնակիչների հետ, դիտել են խոտի բերքահավաքի աշխատանքը դաշտում`ճանապարհորդելով բեռնատար մեքենայի թափքով։

Կամավորները զրուցել են նաեւ ազգությամբ քուրդ բնակիչների հետ։ Ինչպես այցի ավարտից հետո ներկայացրել է նախաձեռնող Ստելլա Սարուխանյանը, այցելությունն ու հանդիպումներն անցել են հետաքրքիր ու բովանդակալից օրակարգով, որոնց ընթացքում համատեղ քննարկվել են Չկալովկայում գյուղական տուրիզմի ամրապնդման ու զարգացման, սոցիալական ձեռնարկության հիմնման, զարգացման այլ ծրագրերի ներդրման հետ կապված հարցերը։

«Մենք փորձում ենք պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ Չկալովկայում զարգացնել գյուղական տուրիզմը եւ այն ուղղել ինչպես աղքատության հաղթահարմանը, այնպես էլ սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը։Շատ հետաքրքիր հուշարձաններ կան Չկալովկայում` քարանձավ, կիկլոպյան ամրոցի հետքեր, միջնադարյան մատուռ։Քիչ չեն նաեւ բնության սքանչելի տեսարանները, գրավիչ լողափերը։

Իսկ բնակիչների հետ շփումները շատ ավելի բովանդակալից դարձրին մեր օրը։ Մենք համոզված ենք, որ հյուրատնային բիզնեսն այստեղ մեծ հեռանկար ունի, քանի որ Չկալովկան կարող է գրավել մայրաքաղաքի զբոսաշրջիկներին։ Մենք արդեն մեկ ամիս է, ինչ բացել ենք «Արի Չկալովկա» ֆեյսբուքյան էջը, եւ այդ ընթացքում մեր նախաձեռնությանն արձագանքել են գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տուրիստական գրասենյակներ։ Մտադիր ենք սոցիալական ձեռնարկության միջոցով կազմակերպել չիչխանի, այլ գյուղմթերքների բերքահավաք, վաճառք կամ վերամշակում, ներգրավել նոր ներդրումներ։ Շատ ակտիվ համագործակցություն ենք հաստատել Չկակովկայի համայնքապետարանի հետ։ Համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը պատրաստակամորեն աջակցում է մեր բոլոր ձեռնարկներին»,-ներկայացրել էՍտելլա Սարուխանյանը։

Իր տպավորությունների մասին է խոսել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը. «Շուտով ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի Չկալովկայի կենտրոնական ճանապարհը, որով համայնքի համար կլուծվի ամենակարեւոր հիմնախնդիրը։ Իսկ այն մեծապես կնպաստի համայնքի կյանքի զարգացմանն ու բարելավմանը։ Մենք ողջունում ենք ամեն մի նախաձեռնություն,որն ուղղված կլինի մեր համայնքների կայուն զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Մենք ունենք մեծ ցանկություն ու անհրաժեշտ գործիքներ ու միջոցներ` նման կարգի նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում պահանջվող աջակցություն ցուցաբերելու համար»,-ասել է մարզպետ Գնել Սանոսյանը։

Մայրաքաղաքի կամավորները բացահայտեցին Չկալովկայի գրավչությունները Օգոստոսի 1- ին ,,Հայ գյուղ,, սոցիալական…

Gepostet von ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան am Samstag, 1. August 2020

Ցուցադրել ավելի
Back to top button
Close