ԿարևորՀասարակություն

Սիրել մարդկանց․ կորոնավիրուսի տված դասը

Սիրել մարդկանց, ապրել աստվածահաճո կյանքով.  սա այն դասն է, որ պետք է սովորենք այս վիճակում, ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Այսօր շատերն են խոսում ու ենթադրություններ անում` վարակը իրակա՞ն է, թե՞ ոչ, բնակա՞ն է, թե՞ արհեստական, լաբորատորիայում ստեղծված։

Տեր Եսային այս հարցերը կարևոր չի համարում, տեղի ունեցածը, ըստ նրա, փորձություն է։ «Իրականում ցանկացած փորձություն` մեծ կամ փոքր, գալիս է, որպեսզի անդրադառնանք մեր կյանքին, թե որքանով ենք աստվածահաճո ընթացք ապրում»,- ասում է քահանան։

Իսկ արդյո՞ք դա Աստծո կողմից ուղարկված պատիժն է մարդկությանը։

«Եթե նախկինում լինեինք` մեր նախահայրերը, պապերը կասեին, որ  սա Աստծո դատաստան է, ոչ թե այն իմաստով, որ Աստված պատժում է, այլ, որ պետք է դիմենք Աստծուն, որ նա օգնի մեզ նման իրավիճակից դուրս գալ։ Դա այն չէ որ խնդրենք, ու Աստված ինչպես ուզում է մեր խնդրանքները կատարի։ Եթե կանոններին հետևեինք, այսքան արագ չէր տարածվի»,- ասում է քահանան։

Կրիզիս բառը միայն դատաստան իմաստը չունի այլև ունի հնարավորություն իմաստը։

«Երբ մենք ասում ենք ճգնաժամ՝ չգիտենք` ում պետք է դիմենք, բայց երբ ասում ենք դատաստան՝ գիտենք ում պետք է դիմենք։  Կարևորը ճիշտ դասեր քաղելն է»,- կարծում է Տեր Եսային։

Back to top button