Նրա մասին գիտելիքները սուղ են, թեև նրա եզակի անունն էլ կարող է հուշել, որ փոքրամարմին այդ մարդը Մոմիկ մականունը ստացել է իբրև պատվանուն, քանզի մոմն ու մոմիկը վառվում են որպես աղոթք՝ Աստծո փառքի համար:
Նա մեծ ճարտարապետ էր, բազմաշնորհ վարպետ, գեղագետ, պրպտող մտքի և հուզական խառնվածքի տեր ստեղծագործող անհատականություն:

