Հայկական հարց

Թուրքիայում այսօր էլ մտավախություն կա, որ Սևրի պայմանագրի տարածքային հոդվածները կարող են կյանքի կոչվել․ «Հայկական հարց»

Թուրքիայում այսօր էլ մտավախություն կա, որ Սևրի պայմանագրի տարածքային հոդվածները կարող են կյանքի կոչվել:

Սևրի պայմանագրի հիմնական և կարևոր հոդվածները վերաբերում էին տարածքային հիմնահարցերին:

Թուրքիան պարտավորվում էր պաշտոնապես ճանաչել ազատ և անկախ Հայաստանի պետությունը:

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը գծվելու էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից: Պայմանագրի ստորագրումից 3 ամիս անց նոյեմբերի 22-ին հրապարակվում է Վիլսոնի Իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ:

Թեև Սևրի պայմանագիրը չէր բավարարում հայկական կողմին, բայց դրանով Հայաստանի սահմանային հարցերն առևերույթ կարծես թե ստանում էին իրենց լուծումը: Սևրի պայմանագիրը, սակայն, ի սկզբանե դատապարտված էր չվավերացվելու:

Թուրքական կողմը Անտանտի պետությունների ճնշմամբ ստորագրել էր այն, բայց քեմալական իշխանությունները հրաժարվում էին ընդունել և վավերացնել այդ փաստաթուղթը:

Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը:

Սևրի պայմանագիրը՝ մաս 4-րդ:

Back to top button