Սփյուռքի ձայնը

Հունգարահայությունը կանգնած է Հայոց բանակի ու ժողովրդի կողքին․ «Սփյուռքի ձայնը»

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի Գռուզյան-Զաքարյան վարժարանի վրա ադրբեջանական ուժերի հարձակումները:

Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի հերթական հանդիպմանը քննարկվել են հետևյալ հարցերը. կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած խնդիրներ, կտակակալվածային հարցեր, հայկական դպրոցների առաջիկա ծրագրերն ու Դուլաբի գերեզմանատան ճակատագիրը:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Էլիաս Հանքաշի խորհրդարան ներկայացրած օրինագիծը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը հիշատակի օր դարձնելուն:

Փարիզի «Այբ» ֆմ-ից շաբաթվա լրահոսն է ներկայացնում Սոսի Սանոսյանը:

Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը խստորեն դատապարտում է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան և ահաբեկչական հայտարարությունները, որով մեկ անգամ ևս փաստվում է, որ ահաբեկչությունը դարձել է այդ երկրի պետական քաղաքականություն: Մենք հանձնառու ենք, մեր բոլոր կարողություններով ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն մեր փառապանծ բանակին և մեր ժողովրդին:

Թուրքիայում հայկական վարչությունների աշխատանքները, վարչության անդամների բոլոր գործողությունները վերահսկվում են պետության կողմից: Ի՞նչ գործառույթներ ունեն հայկական հաստատությունների վարչությունների անդամները, ինչո՞ւ են հավակնում զբաղեցնել այդ կախյալ պաշտոնները:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close