Դպրություն

Խախտվե՞լ է արդյոք արդարության սկզբունքը ընդունելության քննություններում․ «Դպրություն»

Օրեր շարունակ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքում են՝ դժգոհելով ընդունելության նոր կարգից, որով գերակա է առաջին հայտը ու մրցույթն անցկացվել է՝ ըստ նշած մասնագիտությունների և ոչ ըստ գնահատականների, ինչի հետևանքով էլ բարձր միավորներ ստացած բազմաթիվ դիմորդներ չեն ընդունվել բուհեր:

Ե՛վ դիմորդները, և՛ նրանց ծնողները բողոքում են ոչ միայն ընդունելության նոր կարգից, այլ նաև դժգոհում, որ դրա մասին չեն տեղեկացել նախապես, կամ չէին հասկացել նոր կարգը՝ ասել է, թե պատշաճ չի ներկայացվել:

Ինչո՞ւ են դժգոհում մարդիկ, արդյո՞ք ընդունելության քննություններում խախտվել է արդարության սկզբունքը:

Զրույց ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի, Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի և Փ.գ. թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close