Հայկական հարց

1920 թ. հուլիսին կառավարության նիստում Թուրքիան համաձայնվում է ստորագրել Սևրի պայմանագիրը․ «Հայկական հարց»

Օսմանյան կայսրությունն Առաջին աշխարհամարտում պարտվում է: Մուդրոսի զինադադարից հետո Կ.Պոլսի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական նպատակներն են դառնում հնարավորինս մեղմել նախապատրաստվող խաղաղության պայմանագրի դրույթները և պահպանել օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը:

1919 թ. հունվարի վերջին Անտանտի Գերագույն խորհուրդն որոշում է կայացնում օսմանյան կայսրությունից անջատել Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, Արաբիան և Միջագետքը:

Անտանտի երկրների միջև, սակայն, չկար ընդհանուր կարծիք օսմանյան կայսրության ճակատագրի և տարածքների վերաբերյալ:

1920 թ. ապրիլին իր աշխատանքներն է սկսում Սանռեմոյի խորհրդաժողովը, որտեղ մշակվում և պատրաստվում է Սևրի պայմանագրի տեքստը:

1920 թ. հուլիսին թուրքական կառավարության նիստում օսմանյան բարձրաստիճան այրերը կողմ են քվեարկում Անտանտի առաջարկներին:

1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի մերձակայքում ստորագրվում է Սևրի պայմանագիրը:

Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը: Սևրի պայմանագիրը՝ մաս 3-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button