ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Նոր Հայաստան՝ նոր դիրքեր. աշխարհաքաղաքական նոր իրողություն տարածաշրջանում

Քաղաքագետ Լեւոն Շիրանյանը «Ռադիոլուրի» հյուրասրահում հատնեց, որ հուլիսի 12–ի ռազմական գործողություններից հետո Հայաստանը տարածաշրջանում ոչ միայն իր անվտանգությունը պաշտպանեց՝ ձեռք բերելով դիրքային առավելություն, այլեւ դարձավ  տարածաշրջանի երկրների անվտանգության երաշխավորը։ Անկարայից հնչող սպառնալիքները դրա վառ ապացույցն են։

Քաղաքագետը կանխատեսելի է համարում, որ ՀՀ հյուսիսարեւելյան հատվածում տեղի ունեցած հակառակորդի ագրեսիվ ռազմական գործողություններից հետո տավուշյան դեպքերի զարգացումները տեղափոխվեցին երրորդ երկրներ:

«Աննախադեպ էր բայց՝ սպասելի։ Բաքուն չէր, սպասում որ բանակը նման հակահարված կտա եւ նման կազմակերպվածությամբ կգործեր։ Տավուշում հայկական բարձունքների վերադարձը որպես մեր բնակիչների ապահովություն բարձրացրեց Հայաստանի  գեոստրատեգիական գինը»,–շեշտում է քաղաքագետը` ընդգծելով` գործնականում դա տեսանելի կլինի մի քանի ամսից։ 

Բիզնեսի տեսանկյունից սա նույնպես նոր իրողությունն էր, որ ներքաշվում է քաղաքականության մեջ։

Մոտ մեկ ամիս առաջ էլ Լիբանանում թուրքերը սկսեցին սադրել և հարձակվել հայ համայնքին պատկանող բիզնեսների, ունեցվածքի վրա, որտեղ հանդիպեցին ռազմական կոշտ դիմադրության։ Թուրքիան այսօր բոլոր հարեւանների հետ խնդիր ունի` քողարկված ու բացահայտ, հեռուն գնացող քաղաքականություն: Հայաստանը խանգարեց  պանթյուրքիստական քաղաքականության ծիլերին։

ՀՀ ԶՈւ կազմակերպված ու հաղթական հարձակումները խնդիրներ են ստեղծել իսրայելական արտադրության ԱԹՍ- ների համար: «Սա Իսրայելի Ադրբեջանին օգնության գինն է։ Այսօր շատ երկրների ռազմական մասնագետներ են վերլուծում մեր բանակի գործողությունները եւ գնահատում»,- շեշտում է քաղաքագետը` ասելով, որ այս օրերին հստակ աշխատեց վարչապետ, քաղաքական որոշում, ՊՆ, ԶՈՒ, բանակային կորպուս սխեման, որն էլ տվեց հստակ արդյունք։

Back to top button