ԿարևորՍպորտ

Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ է նվիրաբերել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողներին: Մխիթարյանը խոստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել մեր զինվորներին և անձամբ ստորագրել մարզաշապիկները:

«Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում, մասնավորապես, նշել է Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանն 🇦🇲 ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին 🎁«Խոնարհվում եմ ձեր խիզախ…

Gepostet von Football Federation of Armenia am Montag, 27. Juli 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close