ԿարևորՄիջազգային

Լեհաստանը հայտարարում է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին

Լեհաստանը հայտարարում է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին: Վարշավայում այս քայլը բացատրվում է գաղափարական տարաձայնությամբ:

Հուլիսի 27-ից լեհական իշխանությունները կսկսեն Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին» կոնվենցիայից դուրս գալու գործընթացը:

Լեհաստանի իշխանությունները վավերացրել են այս փաստաթուղթը 2015 թվականին: Երկրի արդարադատության նախարար Զբիգնև Զեբրոն հայտարարել է, որ կոնվենցիան պարունակում է «գաղափարական բնույթի» դրույթներ, որոնք Լեհաստանի իշխանությունները համարում են «վնասակար»:

«Կարծում ենք, որ պետք չէ լեհ երիտասարդության շրջանում նման հայացքներ սերմանել»,- ինչպես euronews –ն է գրում, ասել է նախարարը :

Ըստ նրա, կոնվենցիան խթանում է «սոցիոմշակութային սեռի» գաղափարը, որը հակադրվում է կենսաբանականին, ինչը Լեհաստանում անընդունելի են համարվում:

Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու Լեհաստանի ցանկությունը անհանգստացրել է Եվրոպայի խորհրդին: ԵԽ գլխավոր քարտուղար Պեյչինովիչ-Բուրիչը Վարշավայի ծրագրերը անվանել է «ցավալի» և «հետքայլ» բռնությունից կանանց պաշտպանության հարցում:

Back to top button