ԿարևորՀասարակություն

Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 100 ռուսաստանցի հայրենիք են վերադարձել

Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 106 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք են վերադարձել, տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։

«Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթով Հայաստանից հայրենիք կվերադառնան նաև ՌԴ քաղաքացիները։ Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնությունները ռուսական տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և վարչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առնթեր օպերատիվ շտաբի հետ։ Արդյունքում մենք ուրախությամբ հայտնում ենք, որ հուլիսի 26-ին նշված ավիաչվերթով տուն կվերադառնա Ռուսաստանի ևս 106 քաղաքացի»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Դեսպանատանը հայտնել են, որ համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 2822 մարդ։

Back to top button