ԿարևորՏնտեսական

Փոխհատուցում՝ այգիներն ապահովագրած ֆերմերներին

Փոխհատուցում՝ այգիներն ապահովագրած, սակայն վնաս կրած ֆերմերներին. կառավարությունը գյուղապահովագրության ծրագիր է մշակել։

Ջրահովիտում գարունը լավ էր սկսել, բայց ապրիլի կեսի ցրտահարությունը հուսախաբ արեց։

«Երկու տարի առաջ տոննա ծիրան ուղարկել եմ Ռուսաստան, բայց ապրիլի ցրտահարությունից հետո այս տարի հավաքել եմ 600-700 կգ բերք»,-ասում է Գյուղապահովագրության ծրագրի շահառու Ֆրունզե Առաքելյանը։

Կարկուտից, ցրիտից նա առաջին տարին չէ, որ տուժում է, սակայն այս տարի ավելի հանգիստ է։ Նա ապահովագրել էր իր այգին։ Ցրտահարությունից հետո մասնագետները եկել, գնահատել են։

«Բերքահավաքից առաջ իմացանք, որ բերքի 82 տոկոսը ցրտահարվել է»․ փոխհատուցումն արդեն ստացել 328 հզ դրամ։

Ճիշտը, բոլոր դեպքերում, ապահովագրություն անելն է, ասում է ծրագրի շահառուն։

Արմավիրի մարզի Լենուղի համայնքում շատ այգետերեր մնացել են առանց բերքի։

Ծրագրի մեկ այլ շահառու Ռուստամ Պետրոսյանն ասում է, որ բերքը 100 տոկոսով է կորցրել․

«1 հա 2000 մետրի համար վճարել եմ 154000, փոխհատուցում ստացել եմ 1 մլն 896 հազար»։

Ծրագրի շահառուները վստահ են՝ հաջորդ տարիներին ավելի շատ կդիմեն գյուղապահովության ծրագրին։

Մանրամասները՝ ՀՀ կառավարության տարածած տեսանյութում

Back to top button