ԿարևորՀասարակություն

Գերազանց ստացած և բուհ չընդունված դիմորդներից 4-ը ուսանող են

Կրթության, գիտության, միշակույթի և սպորտի նախախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում, խոսել է ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին:

Ըստ Հարությունյանի՝

  • Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ:
  • Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ:
  • Դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ:
  • Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը:

Արդյունքում, ըստ ԿԳՄՍ նախարարի, դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ՝պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր:

Նախարար Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված վեց դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, որին համաձայնություն է տվել 4 դիմորդ։

«Ըստ էության նրանք արդեն ուսանող են։ Մեկ դիմորդ ասել է, որ հեռակա ուսուցումը կընտրի, մեկ դիմորդ էլ ասել է, որ կոնկրետ այդ մասնագիտությամբ է ուսում սովորել»,-ասել է նախարարը։

Նախարարը խոստացել է աղմկահարույց չափորոշիչների վերաբերյալ խոսել վաղը։

«Չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին` վաղը»,- գրել է ԿԳՄՍ նախարարը։

👍 Ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին:Չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին` վաղը 🙂‼️Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ: ✅Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ:Դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ:✅Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը: ✅Արդյունքում՝ դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր:✅Տեղեկացնեմ նաև, որ այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված վեց դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, որին համաձայնություն է տվել 4 դիմորդ:✅Դիտել 09:50-ից՝ https://bit.ly/2EltLcyhttps://bit.ly/2ZY48H4

Gepostet von Arayik Harutyunyan am Sonntag, 26. Juli 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close