ԿարևորՀասարակություն

COVID-19 ինքնամեկուսացվածների քարտեզի վրա կարելի է տեսնել քաղաքացու տարիքը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզում տեղի են ունեցել փոփոխություններ։

Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով:

«Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա` կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարելի է ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է:

Քարտեզը՝ այստեղ

Ցուցադրել ավելի
Back to top button
Close