Մտքի ուժը

Հայ ֆիզիկոսները՝ քաղցկեղի դեմ պայքարում․ «Մտքի ուժը»

Մեկ ամիս առաջ Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի հարևանությամբ գտնվող իզոտոպտների արտադրման նորաբաց կենտրոնն ընդունեց առաջին հիվանդներին։

Այստեղ կատարվում են նորագույն մեթոդով զննումներ, որոնց հիմքում հենց տեղում արտադրվող ֆտոր-18 իզոտոպն է: Սակայն շատ ավելի տարածված են հետազոտությունները Տեղնեցիում 99մ ռադիոակտիվ իզոտոպով:

Հինգ կլինիկաներ քաղցկեղի հետազոտման իզոտոպը հատուկ գեներատորի տեսքով ներմուծում են Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից, սակայն, հայ գիտնականներն առաջարկում են այդ իզոտոպը ստանալ տեղում ցիկլոտրոնի փնջով։

Սա ամբողջովին նոր տեխնոլոգիա է, 2019թ․-ի դեկտեմբերին առաջին ճառագայթումն արել են ու հուսադրող արդյունք ստացել։

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնում այսքանով չեն սահմանափակվել։

Մտադիր են կատարելագործել մեթոդի տեխնոլոգիան, լավացնել վերջնական մեթոդը, նախատեսում են փորձնական արտադրություն սկսել։ Նույնիսկ այս դեպքում կկարողանան հինգ կլինիկաների այս իզոտոպի պահանջարկը բավարարել։

Գիտեն՝ սերտիֆիկատ ու թույլտվություն ստանալու համար երկար ու փշոտ ճանապարհ են անցնելու, բայց պատրաստ են։

Back to top button