ԿարևորՔաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար․ Պուտին

Ռուսաստանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստում կրկին քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ընդգծելով՝ դա շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Անդրադարձ է եղել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանին ու Ադրբեջանին՝ այդ երկրների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո», — ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի անվտանգության խորհուրդը՝ նախագահ Պուտինի ղեկավարությամբ, արդեն երկրորդ անգամ է անդրադառնում հայ-ադրբեջանական վերջին լարվածությանը։ Հարցը քննարկվել էր նաև մեկ շաբաթ առաջ, ինչից հետո Մոսկվան հայտարարել էր՝ պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ:

Հայ-ադրբեջանական սահմանին սրացումները սկսվել են հուլիսի 12-ին։

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ից, Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի ուղղությամբ պարբերաբար փորձել են գրավել հայկական սահմանային դիրքը՝ կիրառելով 82 մմ ականանետ, տանկ և հերտանային կրակ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել՝ թողնելով նաև ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա։ Հաջորդ առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Back to top button