Հայկական հարց

Թուրքիան որպես հզոր տարածաշրջանային պետություն չի կարող դիտարկվել իբրև հավերժական երևույթ․ «Հայկական հարց»

Թուրքիան որպես հզոր տարածաշրջանային պետություն չի կարող դիտարկվել իբրև հավերժական երևույթ:

Սևրի պայմանագրով քրդերը հնարավորություն էին ստացել ունենալ ինքնավարություն Թուրքիայի կազմում:

Հնարավորություն կար, որ այդ ինքնավարությունը վերածվեր նաև անկախ պետության: 100 տարի անց հասունանում է Քրդական հարցը: Երբ այդ գործընթացը մոտենա իր ավարտին, մեծ տերությունները պետք է անդրադառնան Սևրի պայմանագրին:

Շատ իրական կդառնա, որ նաև կվերաբացվի Հայկական հարցը: Երբ խոսք կգնա քրդական պետության ստեղծման մասին, պետք է հաշվի առնվեն նաև հայ ժողովրդի շահերը:

Մենք պետք է պատրաստ լինենք քաղաքական և գիտապատմական առումով: Մենք պետք է կարողանանք մեր պահանջները ձևակերպել այնպես, որ դրանք լսելի լինեն ժամանակակից աշխարհում՝ հիմնվելով հայկական քաղաքակրթության հայեցակարգի վրա:

Ներկայումս Թուրքիայի տեղը, դիրքը, հեղինակությունը տարածաշրջանում և աշխարհում դրված են մեծ հարցականի տակ: Թուրքիան սկսել է վտանգ ներկայացնել տարածաշրջանի խաղաղ զարգացման համար, և նույնիսկ այդ վտանգն արդեն դուրս է գալիս տարածաշրջանից:

Թուրքիան գնում է մեկուսացման ճանապարհով: Կարևոր է, որ մենք կարողանանք որոշակի ընդհանուր շահեր գտնել քրդական շարժման հետ Թուրքիայի ներսում:

Հենց այդ խնդիրը լուծելու համար պետք է անդրադառնանք Վիլսոնյան Հայաստանին:

Թեմային է անդրադառնում ակադեմիկոս, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Սևրի պայմանագիրը՝ մաս 2-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button