ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

ԱՄՆ հակահայկական լոբբինգից մինչև Քարդաշյանի՝ առաջին տիկին դառնալու հեռանկարը

«Ադրբեջանցիներն ակտիվացել են բոլոր հարթություններում. բոլոր ուղղություններով աշխատում են  և փորձում հայերին հաղթել՝ դա անելով նաև ամերիկյան քաղաքականության մեջ»,- մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից օրերս ընդունված բանաձևը,  որում տեղ է գտել «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» ձևակերպումը, նշում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Փորձագետը՝  չնայած հայկական լոբբիստների ակտիվ աշխատանքին,  թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու հարցում անհրաժեշտ է համարում լրացուցիչ ֆինանսական աջակցության ներգրավումը՝ համայնքային կառույցների խողովակներով։ «Երկրորդ ուղղությունը լոբբիստների կարողությունների զարգացումն է, որպեսզի թուրք–ադրբեջանական լոբբիստական տանդեմին հարվածները լինեն ավելի արդյունավետ»,- ասում է։

Անդրադառնալով հայ–ամերիկյան հարաբերություններին՝ Սուրեն Սարգսյանը փաստում է, որ Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնի քաղաքականությունը մեր տարածաշրջանում նախկինի պես ակտիվ չէ։ Թեև փորձագետը դա համարում է Թրամփի վարչակազմի առանձնահատկություններից մեկը, սակայն նշում է, որ Երևանի կողմից էլ նախաձեռնողականության պակաս է զգացվել։

Միջազգայնագետը Քանիե Ուեսթի հաղթանակը ԱՄՆ նոյեմբերյան ընտրություներին անհավանական է համարում, թեև չի բացառում, որ 2024-ին ռեփերի առաջադրման դեպքում հենց Քիմ Քարդաշյանը կդառնա ԱՄՆ առաջին տիկին։

Back to top button