Գերդաստաններ

Վահան Չերազն առաջինն էր, որ ֆուտբոլը բերեց Օսմանյան կայսրություն․ «Գերդաստաններ»

Վահան Չերազը Օսմանյան կայսրությունում ստեղծեց առաջին ֆուտբոլային խմբերն ու կազմակերպեց առաջին խաղերը: Նա Պոլսում դարձավ սկաուտական շարժման հիմնադիրը: Հորեղբայրը՝ Մինաս Չերազը գրող էր ,թարգմանիչ ու հասարակական գործիչ, Բեռլինի վեհաժողովում հայկական պատվիրակության թարգմանիչն էր։ 1937 թ․-ին վախենալով հետապնդումներից դստերը որդեգրում է քեռին։ Մանրամասներ է ներկայացնում Վահան Չերազի դուստրը 93-ամյա Բյուրակն Չերազը:

Վահան Չերազի հիմնադրած Տորք ֆուտբոլի թիմը: Լուսանկարի հետևում մակագրությունն է՝ Գետին նստած ձախէն աջ Հակոբ, Վահան Մաթէոսեան, Գանտիգա(ծածկանուն), աթոռին վրա Սիմոն Պաքկեան, Վահան Չերազ, Եղիշէ Քաջունի, ոտքի Եզնիկ Քաջունի, Հայկ Սեմերճեան, Ասատուր Պոտիկեան, Արամ Մազմանեան, Արամ Գորեան: Համազգեստնիս է սևով կարմիր Վահանիս ընտրութեամբ: Խումբը կազմուած է 1908-ին, իսկ պատկերը քաշած 1911ին Կ: Պոլիս

Ցուցադրել ավելի
Back to top button
Close