ԿարևորՀասարակություն

ՍԴ երեք դատավորների թափուր մնացած տեղերի համար առաջիկայում առաջադրումներ կլինեն

ՍԴ երեք դատավորների ընտրության հարցը քննարկումների փուլում է և առաջիկայում կլինեն նորություններ:

«Բավական մոտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջական։ ՍԴ-ում այսօր տիրող իրավիճակը ճգնաժամ չեմ համարում։ Խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ», — այսօր ասել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ սահմանադրությամբ երկամսյա ժամկետ է սահմանված սահմանադրական մարմինների թեկնածուներ առաջադրելու համար և մոտ ապագայում կներկայացվեն թեկնածուները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որով ամրագրվում են նաև դատավորների թափուր տեղերը։ Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին:

Back to top button