ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Դուրս եկեք ընկեր-բարեկամ «թայֆայական» մտածելակերպից` թատրոն կունենաք

Հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածությունը, իհարկե, փոխեց նաեւ «Ռադիոլուրի» ծրագրերը։ Մինչեւ լարվածությունը «Ռադիոլուրի հյուրասրահում» հյուրընկալել էինք Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանին և Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանին։

Զրույցի թեման լարվածությունից ոչ առաջ, ոչ` հետո, չի փոխել իր արդիականությունը։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հայտարարել էր, որ ճգնաժամի ժամանակ որոշ ստեղծագործ խմբեր առաջնորդվեցին կենսաթոշակառուի հոգեբանությամբ։

Այդ հայտարարությունից հետո թատերական կրքերը սկսեցին եռալ ոչ թե բեմում, այլ` համացանցում։ Ի՞նչ մեսիջներ կային փոխնախարարի հայտարարությունում։

Արդյո՞ք այս քննարկումները միտված են թատրոնների փակմանը։ Հյուրասրահում փորձել ենք ստանալ նաև այս հարցի պատասխանը։

«Դուրս եկեք ընկեր, բարեկամ թայֆայական մտածելակերպից` թատրոն կունենաք, դուրս չեկաք` չեք ունենա»,- ասում է Սամսոն Ստեփանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button