Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Քաղաքացու բանավոր դիմումը նույնպես հանրագիր կճանաչվի

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Մասնակցային կառավարումն անցումային փուլում գտնվող պետությունների գործադիր համակարգերի կայացման անհրաժեշտ բաղադրիչն է: Այս ինստիտուտը զարգացնելու համար 2017 թ. Հայաստանի ընդունած «Հանրագրի մասին» օրենքի գործածության այս կարճ ժամանակահատվածում անհրաժեշտություն է առաջացել դրանում հիմնարար լրացումներ եւ փոփոխություններ կատարել:

Պետական մարմինների գործունեության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ անհատական ընդունելությունների ժամանակ քաղաքացիները բարձրացնում են տվյալ մարմնի գործունեությանը վերաբերող հարցեր, սակայն դրանք չեն դասակարգվում որպես հանրագիր, եւ շատ դեպքերում դրանց համապատասխան ընթացք չէր տրվում: Առաջարկվող փոփոխությունների նախագծով սահմանվում է, որ նաեւ նման բանավոր դիմումները պետք է դասվեն հանրագրերի շարքին եւ դրանց տրվի համապատասխան ընթացք: Եթե քաղաքացու բարձրացրած հարցի բովանդակությունը համապատասխանում է օրենքով սահմանված «Հանրագիր» հասկացությանը, ապա անձը ստորագրում է  ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, որի մեջ նշվում են հանրագիր ներկայացնելու համար օրենքով սահմանված բոլոր տվյալները, եւ այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր: Վերջինս կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրվում է  հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում եւ հրապարակվում է, եթե հանրագրի հեղինակը չի նշել, որ չի ցանկանում հրապարակել իր դիմումը: Դրանից հետո այդ արձանագրությունը քննվում է «Հանրագրի մասին» օրենքով սահմանված ընթացակարգով»:

Մանրամասները՝ այստեղ։

Back to top button