ԿարևորՀասարակություն

«Ոչ պատերազմին»` խաղաղ ցույց Ջավախքում

Այսօր, հուլիսի 21-ին Ախալքալաքի մարզադաշտում տեղի է ունեցել ջավախահայերի խաղաղ ցույցը՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, հայտնում է aliq.ge–ն:

Հազարավոր մարդիկ են հավաքվել, ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի շրջանից և իրենց զորակցությունն ու միասնականություն են հայտնել Հայաստանին, Սփյուռքին և Հայ ժողովրդին:

 «Ոչ պատերազմին» կարգախոսով ջավախահայերն իրենց վերաբերմունքն են հայտնել վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին ծավալված իրադարձությունների նաև օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից վրաց-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ակցիայի վերաբերյալ: Այս քայլը ակցիայի մասնակիցները որակել են որպես սադրանք և հույս հայտնել, որ այսուհետ տեղի չեն ունենա նմանատիպ միջադեպեր և չի հրահրվի ազգամիջյան ընդհարում:

Նրանց խոսքով՝ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները հանգիստ և խաղաղ ապրում են և փոխհարաբարությունները փչացնելու կարիք չկա, իսկ նրանք, ովքեր ձգտում են սադրանքների և պատերազմական գործողությունների, կարող են գնալ պատերազմի դաշտ:

Ակցիան տևել է մոտավորապես 1 ժամ, ինչից հետո մասնակիցները քոչարի են պարել Ախալքալաքի մարզադաշտում:

Back to top button