Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ասորական, հունական, իսրայելական, պոնտական, ինչպես նաև կրոնական և քաղաքացիական իրավունքների պաշտպան այլ կազմակերպություններ դատապարտել են Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումները:
Կանադայում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոք-ցույց՝ ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության և ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության: «Կանադահայ երիտասարդները հայ զինվորների կողքին են» ,-ասել է վարչության ատենապետ Մանուկ Ալեմյանը:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա օրեր առաջ Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններն անհանգստության առիթ և արձագանք են ունեցել ոչ միայն Հայաստանում, միջազգային կառույցների օրակարգերում, այլև Սփյուռքահայ բոլոր լրատվամիջոցներում: Վանաձայն ռադիոկայանի «Քաղաքական Բրիսմագ»հաղորդաշարի անդրադարձն Ադրբեջանի ռազմական գործողություններին, հնչեցրած սպառնալիքներին, Թուրքիայի հակահայ ելույթներին և հայկական ու միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանին դատապարտելուն:
ԱՄՆ-ում աշնանը նախագահական ընտրություններ են: Ամերիկահայությունն արդեն նախապատրաստական աշխատանքներ է տանում նախընտրած թենածուի հետ աշխատելու համար: Ո՞ր թեկնածուին է աջակցելու համայնքը և ինչե՞ս ընդունեց ռեփեր Քանյե Ուեսթի թեկնածությունը: