Հաջողության նոտա

Հաջողութունը տարիների աշխատանքի արդյունքն է․ պատմական գիտ․ թեկնածու Միքայել Մալխասյան․ «Հաջողության նոտա»

Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանն իրեն գիտնական չի համարում, նախընտրում է օգտագործել ուսումնասիրող կամ հետազոտող բառերը:

Ընտանիքում մտածել են, որ բժիշկ է դառնալու, իսկ «Քվանտ» վարժարանի տնօրենը կարծում էր, որ ֆիզիկոս պետք է դառնա, սակայն ավագ դպրոցում նա ընտրեց հումանիտար հոսքը, իսկ հետո էլ բուհ ընդունվելիս որոշեց ընտրել պատմաբանի մասնագիտությունը:

Այսօր նա ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ է, ունի հրատարակած 6 մենագրություն, ուսումնամեթոդական 2 ձեռնարկ, շուրջ 40 գիտական և մոտ 20 գիտահանրամատչելի հոդված:

Back to top button