ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

«Կրի՛ր դիմակ»՝ սոցցանց մտնելիս

Վերջին օրերին լարվածությունը ոչ միայն սահմանին է, այլ նաև տեղեկատվական հարթակներում։ Պայքարն ու սադրանքները, գրոհներն ու հակագրոհները նաև առցանց տիրույթում են՝ այլ տեխնոլոգիաներով և մեթոդներով։

«Պաշտպանության ամենաառաջին քայլը՝ չօգտագործել կրկնվող գաղտնաբառեր»,– «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Մեր ոչ գրագետ վարքը տեղեկատվական տիրույթում գալիս է կրթության պակասից։ «Ո՛չ դպրոցներում, ո՛չ բուհերում, ո՛չ մի տեղ թվային հիգիենա չեն սովորել»։ Դրական դինամիկա, սակայն, համեմատած 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին, կա, ասում է մասնագետը։

Անձնական հաշիվների պաշտպանությունը անհատական հարց չէ, դա նաև ազգային անվտանգության հարց է։ Մեզ սովորեցնում են՝ ինչպես կրել դիմակ կորոնավիրուսից պաշտպանվելու համար, պետք է սովորեցնել նաև դիմակ կրել՝ սոցցանց մտնելիս։

Ռազմական թեմաներ լուսաբանելու կրթության պակաս ու կարիք ունեն նաև լրագրողները, ասում է Մարտիրոսյանն ու շեշտում, որ խորը ու մասշտաբային լուծելու հարց է։

Ռազմական գործողություններ լուսաբանելու ընթացքից պիտի հեռու մնան անփորձ ու ոչ գիտակ լրագրողները. «Լրագրողի կողմից հերոսություններ պետք չեն»։

Լրատվական կայքերի վրա DDoS հարձակումների և տեղեկատվական տիրույթում «ռազմական գործողությունների» մասին է խոսել նաեւ «Ռադիոլուրի հյուրասրահի» հյուրը։

Back to top button