Հայկական հարց

Սևրի պայմանագիրը չվավերացվեց, բայց մնաց իբրև պատմական փաստ․ «Հայկական հարց»

Հայկական հարցն ի սկզբանե հայտնվել է մեծ տերությունների շահերի բախման կիզակետում: Սևրի պայմանագիրը ոչ միայն Հայկական հարցի հետ էր կապված, այլև, ըստ էության, պատերազմից հետո վերաձևման խնդիր էր լուծում օսմանյան տիրապետությունից դուրս եկած ողջ Մերձավոր Արևելքի համար:

Կնքելով Սևրի պայմանագիրը՝ Անտանտի երկրներն որոշեցին, որ պետք է ունենալ մի խոշոր քրիստոնյա պետություն, որը Մերձավոր Արևելքը կարող էր հյուսիսից պահել իր ազդեցության տակ:

Վիլսոնյան նախագիծը հուսալի սահմաններ էր նախատեսում Հայաստանի համար: Դրա վրա աշխատած ամերիկյան հայտնի մասնագետների կարծիքով՝ հայ ժողովուրդն, ունենալով քաղաքակրթության և պետականության շատ խորը ավանդույթներ, ժամանակի ընթացքում խաղաղ ճանապարհով իր համար նախատեսված այդ նորաստեղծ պետականության մեջ կկարողանար քաղաքական առումով գերակշռող դիրք ստեղծել այնտեղ ապրող քրդերի նկատմամբ:

Թեմային է անդրադառնում ակադեմիկոս, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Սևրի պայմանագիրը՝ մաս 1–ին:

Ցուցադրել ավելի
Back to top button