Էկոսֆերա

Հատուկ հիդրոտեխնիկական կառուցվածք Վեդի գետի վրա՝ ձկների տեխաշարժի համար․ «Էկոսֆերա»

Հատուկ հիդրոտեխնիկական կառուցվածք է նախագծվել ձկների տեխաշարժի համար. Քնարիկ Հովհաննիսյանը ՝ Վեդի գետի վրա կառուցված ամբարտակի մասին

Վեդիի ջրամբարի ջրընդունիչ կայանների բարձրությունը խանգարում է կենդանիների տեղաշարժին:

Այն խոչընդոտում է ձկների ձվադրմանն ու բազմացմանը, արդյունքում ՝ Վեդի գետի ձկնատեսակների գոյությունը հայտնվել է վտանգի տակ:

Ամբարտակը կառուցվել է Վեդիի ջրամբարին ջուր հասցնելու նպատակով: Մեզ հետ զրույցում ասաց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն, ով մասնակցել է նախագծման աշխատանքներին և պատասխանատու է եղել ՇՄԱԳ փորձաքննության համար:

«Տեղում ենք եղել, չափումներ ենք արել: Ես վստահ եմ, որ ձկները հանգիստ անցնում են, քանի որ հատուկ հիդրոտեխնիկական կառուցվածք է նախատեսված:

Նախագծման ընթացքում ամեն բան անթերի է եղել, թե շինարարության ժամանակ ի՞նչ է կատարվել, դա չեմ կարող ասել: Չեմ կարծում, որ անբարեխիղճ լինեին»,-ասաց Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close