ԿարևորՀասարակություն

Կրակոցների պատասխանը. հարսանիք, ծնունդ ու նոր այգիներ՝ Մովսեսում

Տավուշի Մովսեսում՝ հակառակորդը գյուղական պարզ կյանքով ապրող բնակիչների վրա  կրակում է, տներ քանդում, նույնիսկ փոքրիկներին թիրախավորում: Մերոնք, նոր տներն են շենացնում ձեքրիկներին հսկելով, որ փողոց դուրս չգան ու անօդաչու թռչող սաքերի թիրախում չհայտնվեն՝ այգիներ են դնում, բերք ու բարիք ստեղծում, կրակոցներին ի պատասխան էլ ՝ հարսանիքենր անում, կրակոցներից ձայնը զանգի ղողանջով խլացնող Մովսեսի եկեղեցում:

Տեր Աբել քահանա Քարտաշյան. «Մենք վախ ունենք, բայց՝ Աստծուց միայն, աշխարհի որևէ չարիքից չենք վախենում, մանավանդ՝ մեր հարևաների սրտում բույն դրած չարիքից»:

Տեր Աբելի հանդարտ ժպիտն ու անխռով կեցվածքն ավելի է գոտեպնդում բնակիչներին, բայց հակառակորդի զգուշանում են, փոքրիկներին փողոց չեն թողնում, թե չէ, հակառակորդը նույնիսկ դստերս՝ 4 տարեկան Ամալյային չի խնայի, ասում է Արմինե Անտոնյանը:

«Երեխեքի համար ենք անհանգստանում, փոքրս չի հասկանում վտանգը, դուրս է գալիս փողոց, մեծ տղաս անընդհատ հետևից պտտվում է, թե երեխեն՝ Ամալյան ուր գնաց, որպեսզի դուրս չգա փողոց։ Էդ անօդաչուներն են պտտվում, դրանից է հիմնական վախը»,- պատմում է Արմինեն:

Տան դիմացի Սարում կրակում են, փոքրիկ Ամալյային թվում է հրավառություն է, վախը տեսախցիկից է միայն, քանի դեռ անծանոթ մորաքույրը տեսախցիկով է՝ մոտ չի գա:

Ընտանիքի այգիների մեծ մասը կրակի տակ են, ափսոս է բերքն ու բարը կփչանա, ապրուստն էլ կորչի միևնույն է Մովսեսը չեն լքի, ընտանիքի հայրը Սեդրակ Ավանյանը 12 տարի Մոսկվայում է եղել, բայց՝ ասում է Մոսկվան հո Մովսես չի՞ դառնա:

«Մովսեսը մնում է Մովսես, Մոոսվան չի կարա ենքան լինի, որ Մովսես դառնա, սա մեր հողն է, մեր ջուրն է, պիտի արարենք, ապրենք»,- ասում է Սեդրակ Ավանյանը:

Մովսեսում հոգեբանությունն այլ է, մանկությունը՝ տարբերվող:

Աննա Համբարձումյան․ «Գյուղից ոչ մեկը չի գնա: Կրակում են մեր մեր տան մոտակա սարի վրա, ծուխ է բարձրանում, երեխաս ասում է, մայրիկ, այդ ինչ է, «սայլուտ»-ից այդպես ծու՞խ է դուրս գալիս: Ինքը տրամադրված է, որ ոչ թե թուրքն է, թուրք հասկացողություն կա, այլ՝ մի բան խփել են, պայթել է ու վերջ…: Փորձում ենք իրեն այնպես դաստիարակենք, որ վախ չունենա»:

«Պապաս ուզում է դատավոր դառնամ, ասեցի՝ չէ՛»,- ասում է փոքրիկ Սեդան։

Հայրն ուզում է փոքրիկը մեծանա դատավոր դառնա, որ ճիշտ դատի աշխարհի բանը, Սեդան ուրիշ նպատակներ ունի, մայրը Աննան կաջակցի:

«Իմ աղջիկն ասում է, դառնալու եմ բժշկուհի, որ զինվորներին օգնեմ»:

4 տարեկան Սեդային հասակակիցներից շատերն այս օրերին ապաստարաններում են, Սեդայի լավագույն ընկերը Տեր Աբելն է, Տեր հորը շատ է սիրում, վստահում, Տեր Աբել էլ սիրով Սեդայի չարաճիությունները խրախուսում  ու հյուրերի է սպասում: Եկեղեցում զանգերը դարձյալ նոր ընտանիքի ստեղծման համար են ղողանջելու:

Մոտենում են հարս ու փեսան, հարցնում եմ, դուք Մովսեսից էք, պատասխանը՝ ոչ․

— Ասում է փոսան,- Ես Սյունիքից եմ, Անին՝ Գեղարքունիքից:

Այս օրերին ու նման պահերին՝ մենք բոլորս էլ Մովսեսից ենք, պատասխանում են ու մոտենում Մովսեսի եկեղեցուն:

Խաչեղբայրն էլ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է:

Տեր Աբելի ուրախությունը կրկնապատկվում է, կրակոցների փոխարեն՝ նոր ընտանիք, Նոր Մովսեսցիներ, սահմանին՝ նոր աղավնիներ: Դավիթ Դանիելյանը Սյունիքի մարզից ու Անի Անտոնյանը Գեղարքունիքից Տավուշի սահմանապերձ Մովսեսի եկեղեցում միմյանց տեր ու հնազանդ լինելու խոստում տվեցին, երազանքներ պահեցին:

Դավիթ Դանիելյան․ «Երազանքներ շատ ունենք, չեմ ցանկանում առանձնացնել, թող բոլորի երազանքներն էլ իրականանան, թո՛ղ մեր սահմաններն ամուր լինեն, մենք մեր զինվորների կողքին ենք: Մեր եկեղեցիներում թո՛ղ միշտ աղոթքների ձայներ լսվեն»:

Նորապսակները պսակադրվում են այտեղ, որովհետև այստեղ կրակում են: Իրենց խիզախությունը համեստությամբ շղարշող նորապսակներն ասում են, սահմանին, որտեղ խողում են, այնտեղ նաև մեր ու մեր ընկերների սիրտն է բաբախում:

Դավիթ Դանիելյան․ «Մեր երեխաների ապագան տեսնում ենք Հայաստանում, մեր հող ու ջրի վրա, իրենց աշխատանքով, ինչպես մենք բոլորս ենք բորձում շենացնել մեր հայրերիքը: Մի գաղտնիք էլ բացեմ,եթե աստված մեզ առողջ տղա բալիկ կտա, անունը Մովսես կդնենք ու այստեղ կկնքենք»:

Տեր Աբելը Մովսեսի եկեղեցում հաջորդ Տարի Մովսեսի կնունքին է պատրաստվում, մինչ այդ՝ նոր զույգերից սիրո, հավատարմության, տեր ու հնազանդության խոստում կառնի, կաղոթի, որ հարևանը չարությունը թոթափի, Մովսեսցին անփորձանք լինի Հայաստանն էլ՝ շեն:

Back to top button