ԿարևորՀասարակություն

Բանակին աջակցել ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացող բազմաթիվ հայրենակիցներին, որոնք նամակներ և դիմումներ են հղել, տեղեկացրել է, որ նվիրատվություններ կարող են կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նա այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով: Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»,-գրել է վարչապետը, տեղադրել է նաև կայքի հղումը, որի միջոցով կարելի է անել նվիրատվությունները:

Back to top button