Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Թիկունքդ ուժեղ է, զարկդ՝ հզոր

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Մեր բանակն առավել քան ուժեղ է, քանի որ թիկունքին զգում է իր ազգի անվերապահ աջակցությունը։ Կիրակի օրվանից, երբ Ադրբեջանը դիմեց սադրիչ գործողությունների, հայը կրկին համախմբվեց, ձգվեց, ամբողջացավ եւ դարձավ մեկ սիրտ, մեկ բռունցք, մեկ ամբողջություն։ Մեծ հուզմունք եւ հպարտություն ես զգում, թե ինչպես է այս օրերին գլուխ բարձրացնում հայի իրական տեսակը, ինչպես են դրսեւորվում մեր լավագույն որակները։

Այս օրերին մարդիկ իրենց աջակցությունն ու օգնությունն են առաջարկում հանուն բանակի, հանուն հայ զինվորի։ Ուշադրության կենտրոնում են նաեւ սահմանամերձ բնակավայրերի բնակչությունն ու հատկապես երեխաները։ Համացանցում հույզերի մի ամբողջ ալիք բարձրացրեց փոքրիկ աղջնակի լուսանկարը, որտեղ նա ծածկոցների մեջ փաթաթված քնել էր թաքստոցի անկունում։ Մի քանի օգտատերերի կողմից առաջարկ եղավ հյուրընկալել փոքրիկներին եւ կազմակերպել նրանց հանգիստն ու ժամանցը։ Կոչն անարձագանք չմնաց, շատերը պատրաստակամություն հայտնեցին իրենց տներում ընդունել երեխաներին։ Այս համախմբածությունը, սրտացավությունը լավագույնս բնորոշում է մեր տեսակը, արժեհամակարգը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դասախոս Անի Խուդոյանը նշեց, որ արդեն իսկ այդ հարցը հրատապ ռեժիմով քննարվում է պատասխանատու մարմինների կողմից, որպեսզի առավելագույնս ճիշտ եւ անվտանգ կազմակերպվի՝ հաշվի առնելով համավարակային իրավիճակը։ «Մեր ժողովուրդը դժվարին պահերին դառնում է մեկ բռունցք, դառնում ենք ամրոց եւ պահպանում մե՛ր հայոց աշխարհը։ Սա հերթական դեպքերից մեկն է, երբ ընդամենը մեկ կոչին այսքան մարդ է արձագանքում»,- մեզ հետ զրույցում իր հուզմունքը չի թաքցնում Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե սոցիալական ՀԿ-ի նախագահ, Պատանեկություն ստեղծագործական կենտրոնի հայրենաճանաչության ոլորտի ղեկավար, Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մանուշակ Ստեփանյանը…»:

Մանրամասները՝ այստեղ

Back to top button