ԿարևորՀասարակություն

Պատրաստ ենք, կդիմանանք, հաջորդ օրն էլ կշենացնենք

Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում  5 տասնյակից ավելի բնակելի տներ ու հանրային նշանակության կառույցներ են հրետակոծվել,  շուրջ 1 տասնյակ կարևոր նշանակության ենթակառուցվածքներ են  շարքից դուրս եկել։ Հիմնական ենթակառուցվածքներն արդեն կարգի են բերվել, իսկ վնասված  տների վերանորոգումը սկսվել է։

Տավուշի սահմանամերձ  գյուղերում պատերազմական գործողություններ շատ են տեսել, վերջինը  նախորդներին թեև  գերազանցում էր, բայց տավուշցիներին անակնկալի չի բերել։

Որդիները սահմանն են պահում, ծնողները՝ գյուղը։

Պատրաստ ենք, կդիմանանք, հաջորդ օրն էլ կշենացնենք՝ «Ռադիոլուրի» թղթակցի հետ զրույցում  ասել են այգեպարցիները։

Back to top button