ԿարևորՀասարակություն

Տավուշի մարզպետը տավուշցիներին խնդրում է ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տավուշցիներին խնդրում է ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում: Նա այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։
Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, կորուստներ կրելով` ադրբեջանական կողմը հետ է շպրտվել»,- գրել է նա։

Տես նաև՝ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել. կրակն այս պահին էլ շարունակվում է. ՊՆ խոսնակ

Back to top button