ԿարևորՀասարակություն

Դավիթ Տոնոյանը ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը ներկայացրել է Անջեյ Կասպրշչիկին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Տես նաև՝ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել. կրակն այս պահին էլ շարունակվում է. ՊՆ խոսնակ

Back to top button