Մոր և մանկան անկյուն

Բացասական ուղերձներ ծնողների կողմից. ինչ չի կարելի ասել․ «Մոր և մանկան անկյուն»

Ի՞նչ է անառողջ ծնողավարությունը։ Ինչպե՞ս են վնասարար մտքեր ու հաստատումներ փոխանցվում երեխային։ «Չեմ ուզում քեզ տեսնել, աչքիս չերևաս»: Ինչո՞ւ չի կարելի երեխային «երեսով տալ» սեփական արածները՝ որպես երեխայի խնամք։

«Ես օր ու գիշեր տանջվում եմ քեզ համար»՝ ամենավնասարար արտահայտություններից մեկը։ «Քեզ մեծի (տղայի/աղջկա) նման պահիր», «Չես ամաչու՞մ, մեծ տղա/աղջիկ ես». տարիքին անհամապատասխան վերաբերմունք ու դրա հետեւանքները։

Ինչու՞ չի կարելի երեխային անվերջ համեմատել այլոց հետ՝ ի վնաս երեխայի։ Ի՞նչ անել․ ինչպե՞ս հաղթհարել։ Պարզաբանում է մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանը։

Back to top button