ԿարևորՀասարակություն

Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ներն այս օրերին գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին

«Այս օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով»,- ֆեյսբուքի իր էջում այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Ըստ նախարարի՝ վերջին տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները մշակել են տարբեր տեսակի, թե՛ հարվածային, թե՛ հետախուզական նշանակության սարքեր, որոնք նախատեսված են ռազմական տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծելու համար։

«Այս օրերին օգտագործվել են հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մի փոքր մասը միայն»,- նշել է Արշակյանը։

Back to top button