ԿարևորՀասարակություն

Անվադողերի հավաքագրում՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով

Լոռու մարզպետարանի կոչով այսօր ընթացել է անվադողերի հավաքագրում։ Արդեն իսկ զգալի քանակությամբ անվադողեր են կուտակվել հավաքատեղիում։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ֆեյսբուքի իր էջում։

«Մի մասն արդեն ուղարկվել է առաջնագիծ: Գործընթացը կլինի շարունակական:Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մարզի համայնքների ղեկավարներին և քաղաքացիներին, ինչպես նաև ակտիվ խմբերին՝ կոչին արագ արձագանքելու համար:

Վաղ առավոտից նաև հեռախոսազանգեր և նամակներ ենք ստանում մեր մարզի բնակիչներից, ովքեր առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն են հայտնում:

Հարգելի՛ քաղաքացիներ, շնորհակալություն հայտնելով ձեր հայրենասիրության և պատրաստակամության համար, տեղեկացնում ենք, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա՝ ի շնորհիվ հայոց բանակի հզորությանը և հայ զինվորների խիզախությանը»,- գրված է հայտարարությունում:

Back to top button