Հայկական հարց

Ուրֆայում փլատակների տակ զոհվածները հայ կանայք ու երեխաներն էին, որոնք զենքը ձեռքից չգցեցին ոչ մի վայրկյան․ «Հայկական հարց»

Փլատակների տակ զենքը ձեռքին զոհված հայ կանայք ու երեխաներն էին:

Ուրֆայում թուրքական կանոնավոր բանակի հրետանավորներին ոչնչացնում էր դիպուկահար Սարգիս Յոթնեղբայրյանը: Նրան անվանում էին Աստծո բիբ:

Ուրֆացիներին իրենց օրինակով ոգևորում էին ինքնապաշտպանական խորհրդի ղեկավարներն ու անդամներն, որոնք առաջնագծից մի քայլ անգամ չէին նահանջում:

Վիրավոր Մկրտիչ Յոթնեղբայրյանը պատգարակի վրայից գոտեպնդիչ խոսքերով դիմում էր մարտիկներին: Նա իրեն տեսնելու եկած կնոջն ասում է. «Ինչո՞ւ ես լքել մարտական դիրքը»:

Ուժերը, սակայն, խիստ անհավասար էին: Սպառվում էին զենքն ու պարենամթերքը:

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը: Ինքնապաշտպանական գոյամարտ՝ մաս 11-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button